Բաժիններ՝

Վիտամին B-ի պակասը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան զարգացման վրա

Վիտամին B-ի պակասը բացասական ազդեցություն է ունենում երեխաների հոգեկան զարգացման վրա: Ինչպես հաղորդում է MedicalDaily-ն, ուսումնասիրությունների արդյունքում այս եզրակացությանն են հանգել ավստրիացի գիտնականները: Վերջիններս պնդում են, որ այն երեխաները, ում սնունդը հարուստ չէ վիտամին B-ով, խնդիրներ են ունենում հոգեկան առողջության հետ, ինչպես նաև ունենում են վարքի հետ կապված խնդիրներ:

«Վիտամին B-ն մասնակցում է օրգանիզմում սերոտոնինի արտադրմանը: Վերջինս խթանում է մարդկանց ակտիվ կենսակերպը, արթնացնում է երջանկության և լավ լինելու զգացումները»,- նշել է հետազոտության ղեկավարներից մեկը՝ ընդգծելով, որ վիտամին B-ի պակասը հատկապես երեխաների մոտ հոգեկան զարգացման խնդիրներ է առաջացնում: Գիտնականները խորհուրդ են տալիս երեխաների սննդակարգում ներառել մսամթերք, կաթնամթերք, ձուկ և, իհարկե, բանջարեղեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս