Բաժիններ՝

Թաիլանդն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել է մինչև օգոստոսի 31-ը

Թաիլանդի կառավարությունը որոշում է ընդունել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, երկարաձգել եւս մեկ ամսով՝ մինչեւ օգոստոի 31-ը:

Հուլիսի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նարումոն Փինյոնսինվաթն՝ ամփոփելով նախարարների կաբինետհի նիստի արդյունքները: Նրա խոսքով՝ «նախարարների կաբինետն ընդունել է մեկ ամսով՝ մինչեւ օգոստսի 31-ը, արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու՝ ազգային անվտանգության խորհրդի առաջարկությունը»:

Դրա հետ մեկտեղ նա ճշտել է, որ հրամանագրից հանվում է արտակարգ դրության ռեժիմի 9-րդ բաժնի դրույթը ցույցերի անցկացման արգելքի մասին:

Հիշյալ բաժինը ներկայումս երկրում արգելում է քաղաքական ժողովները: Մարտի 26-ին Թաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան, որը նաեւ զբաղեցնում է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, առաջին անգամ հայտարարեց կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրություն սահմանելու մասին: Սկզբնապես դրությունը մտցվել էր մինչեւ ապրիլի 30-ը, դրանից հետո այն երեք անգամ երկարաձգվել է:

Հուլիսի 22-ին վարչապետը հայտարարել է մինչեւ օգոստոսի 31-ն արտակարգ դրության ռեժիմի հերթական երկարաձգման անհրաժեշտության մասին՝: Թաիլանդում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է հունվարի 13-ին: Մարտի 22-ին նշվել է ախտահարվածների ամենախոշոր օրական աճը՝ 188: Այժմ թագավորությունում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3,2 հազարը, բուժվել է ավելի քան 3,1 հազար մարդ, մահացել՝ 58-ը: Մայիսի 26-ից երկրի ներսում վարակի փոխանցման դեպքեր չեն նշվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս