Քոքոբելյանն ուշանում է
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երկարատև բացակայությունից հետո Հայաստան պետք է գար հոկտեմբերի 7-ին, սակայն նրա կուսակիցները 168.am-ի հետ զրույցում ասել են, որ նրա վերադարձը մեկ օրով հետաձգվել է, և Քոքոբելյանը Հայաստանում կլինի միայն այսօր ուշ երեկոյան:
Քոքոբելյանի վերադարձին սպասում են բոլոր նրանք, ում համար հետաքրքիր է, թե ինչ է պատասխանելու «Ազատ դեմոկրատների» նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներին, ըստ որոնց` Քոքոբելյանը չի կատարել նախօրոք ստանձնած պարտավորությունը և չի հրաժարվել պատգամավորական մանդատից: