«Հանրապետություն» կուսակցությունը չի միանալու որևէ նախընտրական միավորման
«Հանրապետություն» կուսակցության անդամները 168.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Հենց այդ ժամանակ էլ կորոշվի, թե ինչ ձևաչափով է կուսակցությունը մասնակցելու նախագահական ընտրություններին: Չնայած կուսակցության համագումարը տեղի է ունենալու երկու ամիս հետո, սակայն այսօր կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել, որ «Հանրապետություն» կուսակցությունը չի միանալու որևէ նախընտրական միավորման:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի