Բաժիններ՝

Բայրամյանի «Ռոստով»-ը հանդես կգա Եվրոպայի լիգայում

Ռուսական Ռոստով քաղաքի համանուն թիմը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Խորեն Բայրամայնը, հանդես կգա Եվրոպայի լիգայում:

«Ռոստով»-ը` Ռուսաստանի ֆուտբոլի արդեն իսկ ավարտված առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը, ըստ որի հաջորդ մրցաշրջանում իրավունք ունի մասնակցելու Եվրոպայի լիգայի որակավորման փուլին:

Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց, որ Խորեն Բայրամյանը հանդես կգա ՀՀ ընտրանու կազմում: Բայրամյանը հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ -ի Ազգերի Լիգայի մրցաշարին:
Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս