Բաժիններ՝

«Ես գտա, որ պարտավոր եմ թույլ չտալ մարդկանց մեծ կուտակում շենքում, մի ամբող բազմության». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է օգոստոսին Ջեքսոնվիլում (Ֆլորիդայի նահանգ) կառավարող Հանրապետական կուսակցության նախընտրական համագումարի միջոցառումներ անցկացնելուց, քանի որ չի ցանկանում համաքաղաքացիների համար վատ օրինակ ծառայել համավարկի լույսով: Այդ մաին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընդունվել այդ որոշումը, Թրամփն ասել է. «Մենք օրինակ ենք տալիս: Մենք չենք ցանկանում, որ մարդիկ այդքան մոտիկ գտնվեն միմյանց»:

«Ես գտա, որ պարտավոր եմ թույլ չտալ մարդկանց մեծ կուտակում շենքում, մի ամբող բազմության»,- հավելել է նա: Ջեքսոնվիլում պետք է տեղի ունենար համագումարի երկրորդ մասը, որտեղ սպասվում էր նախագահի ելույթը: Առաջին մասը տեղի կունենա օգոստոսին Շառլոտում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ), որտեղ կուսակցությունն ԱՄՆ-ի ղեկավարին պաշտոնապես կառաջադրի նախագահի պաշտոնի իր թեկնածու նոյեմբերին կայանալիք ընտրություններում:

«Դա կլինի ոչ սովորական համագումար, բայց այն կլինի շատ անվտանգ»,- հայտարարել է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատների թեկնածուն, ինչպես սպասվում է, կլինի Ջոզեֆ Բայդենը, հանրապետականներից՝ Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս