Բաժիններ՝

Ճապոնիայում երկու բժշկի են ձերբակալել էվթանազիայի կասկածանքով

Ճապոնիայում ձերբակալել են երկու բժշկի. նրանց կասկածում են պացիենտուհիներից մեկին էվթանազիայի ենթարկելու մեջ: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը: Ճշտվում է, որ ոստիկանությունը երկու բժշկի է ձերբակալել այն կասկածանքով, որ նրանք մի կնոջ օգնել են հեռանալ կյանքից: Կինը, հավանաբար, բժիշկներին գտել է սոցցանցի միջոցով եւ խնդրել իրեն օգնել՝ հեռանալ կյանքից: Տեսախցիկները գրանցել են նրանց գալը կնոջ բնակարան, որտեղ հետագայում նրան գտել են: Հիվանդանոցում մահ է գրանցվել, ինչպես նաեւ բացահայտվել են պատրաստուկներ, որոնք նա սովորաբար չէր ընդունում: Ի լրումն նշվում է, որ կնոջ մոտ հիվանդությունը պատահաբար հայտնաբերվել է 10 տարի առաջ, երբ նա փողոց է անցնել եւ ոտքը ոլորել:

Հիվանդությունը սաստկացել է, եւ մահվան պահին նա գործնականում լիովին կաթվածահար վիճակում էր. կարողանում էր միայն աչքերի շարժումով ցույց տալ տառերը եւ այդպես շփվել արտաքին աշխարհի հետ: Ճապոնիայում դե-ֆակտո թույլատրվում է պասսիվ էվթանազիան, երբ պացիենտը կամ նրա ազգականները համաձայնում են ինտենսիվ թերապիայի չդիմել կյանքը պահպանելու համար, եթե ապաքինվելը հնարավոր չէ: Էվթանազիայի ակտիվ տեսակը սպանության փորձն է կամ ինքնասպանությանն աջակցելը: Ճապոնիայում հայտնի է արդեն ութ նման դեպք: Դրանցից երկուսին մեղադրանքներ են առաջադրվել դատարանում եւ մեղադրական վճիռ կայացվել, հաղորդել է  ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս