Բաժիններ՝

Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է փակել գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում

Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներից պահանջել են փակել ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում (Սիչուանի նահանգ, Հարավ – արեւմտյան Չինաստան): Այդ մաիսն ասված է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության՝ հուլիսի 24-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Հուլիսի 24-ի առավոտյան Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ՉԺՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությանը տեղեկացրել է Չենդուում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսություն հիմնելու եւ գործունեություն վարելու թույլատրագիրը հետ կանչելու՝ իր որոշման մասին: Նախարարությունը նաեւ (Չենդուում ԱՄՆ-ի) գլխավոր հյուպատոսությանն առաջադրել է ամբողջ գործունեության եւ միջոցառումների դադարեցման կոնկրետ պահանջներ»,- ասված է ՉԺՀ-ի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Փաստաղթում ընդգծված է, որ հուլիսի 21-ին ԱՄՆ-ը «միակողմանի կարգով ձեռնարկել է սադրանք», Չինաստանից «խստորեն պահանջելով» փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը»: «ԱՄՆ-ի այդ քայլը միջազգային իրավունքի նորմաների, միջազգային հարաբերությունների հանգուցային սկզբունքների եւ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հյուպատոսական համաձայնագրի լուրջ խախտում է»,- նշված է հաղորդագրույան մեջ: Չինաստանի պահանջն ԱՄՆ-ից փակելու Չենդուում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսությունն անհրաժեշտ է եւ օրինական, ՉԺՀ-ի գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքի նորմաներին, ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս