Հունաստանի ԶՈՒ-ն Թուրքիայի գործողությունների պատճառով բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի
Հունաստանի զինված ուժերը բարձր մակարդակի պատրաստվածության են բերվել Կաստելորիզո կղզուց ոչ հեռու հետազոտություններ սկսելու Թուրքիայի մտադրությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով հունական լրատվամիջոցներին:
«Կատիմերինի» թերթի տվյալներով ՝ Անթալիայի հիդրոգրաֆիական ծառայությունը հայտնել է Կաստելորիզոյից հարավ և արևելք ընկած տարածքում մինչև օգոստոսի 2-ն իրականացվելիք ուսումնասիրությունների մասին: Անկարայում հայտարարվել է, որ Oruc Reis հետազոտական նավը գտնվելու է այդ շրջանում, և այդ պատճառով Հունաստանի Զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել ամբողջ երկրում:
Թերթի տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելացել է ակտիվությունը Ակսազ ռազմածովային բազայում, այնտեղից դուրս են եկել 15 նավեր, ինչը տագնապ է առաջացրել ինչպես Աթենքում, այնպես էլ ռազմական նավատորմում:
«Կատիմերինի»-ն հայտնում է, որ ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը Կիպրոսից վերադառնում է Աթենք, ուր նա մեկնել էր նախօրեին՝ 1974թ. թուրքական ներխուժման 46-րդ տարելիցի օրը:
«Նշվում է, որ Աթենքը պատրաստ է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ընդհանուր ճգնաժամի բռնկմանը մինչև աշնան սկիզբը, քանի որ վերջին ժամանակներս նշաններ են հայտնվում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է արագացնել տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը: Թուրքական ակտիվության հնարավոր բարձրացումն ուղղված կլինի կամ Հունաստանի և Եգիպտոսի միջև բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման մասին համաձայնագրի կանխմանը, կամ ԱՄՆ ընտրություններից առաջ իրադարձությունների զարգացման արագացմանը, քանի դեռ եվրոպացիներն աշխատում են ամառային տեմպերով», – գրել է թերթը ։