Բաժիններ՝

Ավստրալիայի վեց բանտերում կարանտին են հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի վեց բանտերում հարկադրված են եղել կարանտին հայտարարել բանտի աշխատակիցներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ վարակված աշխատակիցն աշխատում էր Մելբուռնի արվարձանում գտնվող Ռավենհոլ ուղղիչ կենտրոնում, որն ամենամեծ բանտն է Վիկտորիա նահանգում:

Հինգ այլ բանտեր նույնպես փակվել են: Դրանց թվում է Հոփքինսի ուղղիչ կենտրոնը, Բարվոնի բանտը, Բոֆորթ քաղաքից ոչ հեռուս գտնվող Լանգի Քալ Քալ բանտը, Ֆուլհեմ ուղղիչ կենտրոնը եւ Լոդդոնի բանտը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի իշխանությունները հուլիսի 15-ից պարտադիր բժշկական դիմակներ կրելու ռեժիմ են սահմանել Մելբուռնում եւ Միթչելի շրջանում:

Տանից դուրս գալիս նոր կանոնները չպահպանելու դեպքում բնակիչները կստանան ավստրալական 200 դոլար (140 ԱՄՆ-ի դոլար) տուգանք:

Վիկտորիայի նահանգը դարձել է վարակի տարածման կենտրոն, եւ իշխանությունները գլխավոր սանիտարական բժշկի հանձնարարությամբ ավելի վաղ հայտարարել են կարանտինի կրկնակի սահմանման մասին: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Վիկտորիայում ստեղծված իրադրությունը լուրջ անհանգստություն է առաջացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս