«Խաչիկը պետք է հրաժարվեր մանդատից»

«Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև իսկապես եղել է պայմանավորվածություն՝ մայիսվեցյան խորհրդարանական ընտրություններից առաջ, համաձայն, որի Խաչիկը պետք է հրաժարվեր իր մանդատից»,- այս մասին ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Այո՛, եղել է պայմանավորվածություն, բայց այդ հարցը վերաբերյալ վերջնական լուծում կստանա այն ժամանակ, երբ Խաչիկը վերադառնա արտերկրից: Կան որոշ հարցեր, որոնք կարելի է միայն իրեն տալ»,- հավելել է Ռուբեն Հակոբյանը:

Ինչո՞ւ է խախտել պայմանավորվածությունը Խաչատուր Քոքոբելյանը` ԳԱԼԱ-ի թղթակցի հարցին, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Ես հաստատում եմ, որ պայմանավորվածություն եղել է, բայց ավելի մանրամասն եւ ինչ շարունակություն է դա ունեցել, կիմանանք, երբ Խաչիկը վերադառնա»:

Հնարավո՞ր է Խաչատուր Քոքոբելյանի վերադարձից հետո երկու կուսակցությունները՝ «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները» անջատվեն իրարից` հարցին էլ, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Ես չեմ կարող ասել, բայց ընդհանրապես ոզում եմ, որ դա պատճառ չդառնա, և երկու կուսակցությունները շարունակեն միասին քաղաքականությամբ զբաղվել և իրենց գործունեությունը շարունակեն»:

Կարդացեք նաև

Հ.Գ. ԳԱԼԱ-ն հիշեցնում է, որ օրեր առաջ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը իրենց հետ զրույցում հերքել էր այդ լուրերը` նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև պայմանավորվածություն չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս