Բաժիններ՝

Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 100-ի. Daily Pioneer

Հնդկաստանում առնվազն 100 մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով, ամենից շատ տարերքի հարածից տուժել է Ասամի հյուսիս – արեւելյան նահանգը: Այդ մասին հաղորդել է Daily Pioneer թերթը:

Ասամի Տարերային աղետների դեմ պայքարի վարչության տվյալներով՝ տեղատափ մուսոնային անձրեւների հետեւանով Բրահմապուտրա գետի վարարումից առաջած հեղեղումներից զոհվածների թիվը տարածաշրջանում հասել է 85-ի: Ջրի հոսքերից ոչնչացել է 3 հազար գյուղ նահանգի 33 օկրուգներից 25-ում: Իշխանություններն ստեղծել են ավելի քան 50 հազար ժամանակավոր ճամբարներ, որտեղ աղետի շրջաններից տարահանում են հարյուր հազարավոր մարդկանց:

«Բրահմապուտրա գետի մակարդակը չդադարող անձրեւների պատճառով շարունակում է բարձրանալ: Իրադրությունը մնում է կրիտիկական,- հայտարարել է Ասամի ջրային պաշարների նախարար Քեշաթ Մահանթան:- Տարերային աղետի դեմ պայքարը բարդացնում է կորոնավիրուսի համավարակը»: Հեղեղումների հետեւանքով բնակիչների մահվան մասին հաղորդումներ են ստացվում Բիհարի արեւելյան նահանգից: Հուլիսի 19-ին չորս մարդ է հեղեղումների զոհ դարձել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս