«Ինձ հարցրել են բեռնատարի մասին, միգուցե այդ բեռնատարը վարձկաններ է տարել Թուրքիայից Ադրբեջան». Արծրուն Հովհաննիսյան

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե Թուրքիան վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ նշելով, որ թեպետ նման տեղեկության չի հանդիպել, սակայն այս դեպքում, ըստ նրա, ոչինչ չի կարելի բացառել:

«Ինձ հարցրել են բեռնատարի մասին, միգուցե այդ բեռնատարը վարձկաններ է տարել, դժվարանում եմ ասել: Բայց ոչ մի բան չեմ բացառում, Թուրքիայի աջակցությունը երբեք էլ միայն խոսքով չի եղել»,-նշեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի՝ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ սպառնալից հայտարարությանը, և թե արդյոք սա հուշո՞ւմ է Ադրբեջանի հուսահատության մասին, Հովհաննիսյանը նշեց՝ հուսահատության մասին չի կարող ասել, բայց մի բան պարզ է՝ հոգեկան առողջության ստուգման անհրաժեշտություն ունի հիշյալ անձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031