«Ինչո՞ւ են սպանված ադրբեջանցի զինվորների լուսանկարները հրապարակում մեր կայքերը. սա չեմ հասկանում». Ֆելիքս Ցոլակյան

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Կառավարության այսօրվա նիստում իր դժգոհությունն ու մտահոգությունը փորձեց հայտնել տեղեկատվական դաշտում առկա  խնդիրների վերաբերյալ, մասնավորապես  նշելով որոշ կայքերում ոչ ճիշտ տեղեկության տարածումը։

«Այս պահին ադրբեջանական զինվորների նկարները գցելը մեր սայթերում, մահացած զինվորների, չեմ հասկանում, ես դա չեմ կարողանում ընկալել, թե ինչի՞ համար է»,-  ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց,  թե մեր հանրության մեդիագրագիտությունը շատ մեծ տեմպերով զարգանում է, ու քաղաքացիներն իրենք ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունն ապատեղեկատվությունից:

«Իհարկե, պետք է քննարկենք, թե ազգային անվտանգության տեսակետից ինչ մարտահրավերներ են առաջանում, և այդպիսի աշխատանք արվում է վերլուծական: Եվ պետք է նայել, թե ինչպիսի քայլեր կան, որ կառավարությունը կարող է կամ պիտի ձեռնարկի այս առումով, բայց, իհարկե, առանց մեզ համար սկզբունքային գծերն անցնելու, որովհետև խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը մեզ համար առանցքային արժեքներ են, ինչը, իհարկե, չի նշանակում, թե մենք պիտի անտեսենք կամ չնկատելու տանք ազգային անվտանգության սպառնալիքները և պիտի հրաժարվենք այդ սպառնալիքներին հակազդել և այդ սպառնալիքները կառավարել»,- այդքանով թեման սահմանափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ  այն հրապարակային քննարկման հարց չէ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս