Բաժիններ՝

Հենց այս արկերը, ընկնելով թիրախի վրա, անմիջապես պայթում են ու վերածվում տարբեր չափի բազմաթիվ բեկորների, որոնցից ամեն մեկը կարող է մարդկային կյանքեր խլել. ՄԻՊ

Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետանակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար և այլն)։

Երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրեցին, որ հրետանակոծումն իրակակացվում է առավելապես այս արկերով։ Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է։

Երեկ մենք տեղում արձանագրեցինք նաև, որ հենց այս արկերը, ընկնելով թիրախի վրա, անմիջապես պայթում են ու վերածվում տարբեր չափի բազմաթիվ բեկորների, որոնցից ամեն մեկը կարող է մարդկային կյանքեր խլել, անդամահատել։ Էլ չեմ խոսում գույքին, հատկապես տներին վնասներ հասցնելու մասին։

Բացարաձակ դստապարտելի երևույթ է ոչ միայն քաղաքացիական բնակավայերը հրետանակոծելը, այլև դա հենց այս արկերից անելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031