«Չնայած իմ հրահանգներին՝ ես արդյունք չտեսա նախարարից»․ Ալիևը քննադատել է Էլմար Մամեդյարովի աշխատանքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Tert.am-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Կարծում եմ, որ մեր դիվանագիտական գործությունությունը կարող էր առավել արդյունավետ լինել: Բազմիցս ասել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի և ոչ թե պասիվ, պաշտպանվողական»,- ասել է Ալիևը կառավարության նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն պետք է առավել արդյունավետ կատարի իր պարտականությունները, ինչպես նաև «հակառակորդներին ճիշտ փոխանցի Ադրբեջանի դիրքորոշումը»:
«Չնայած իմ հրահանգներին, ես արդյունք չտեսա նախարարից: Ցավոք սրտի վերջերս մեր դիվանագիտությունը չի համապատասխանում մեր երկրի հաջող զարգացմանը»,- նշել է Ալիևը: