«Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի տարածքում օտարերկրյա գազամուղերի և նավթամուղերի անվտանգությունը, առաջխաղացման դեպքում՝ դրանք վերցնի իր անմիջական պաշտպանության տակ»․ Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հուլիսի 12–ից հայ–ադրբեջանական սահմանագոտու հյուսիս–արևելյան հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական սադրանքները, ինչպես և կարելի էր սպասել, տեղափոխովում են նաև արտաքին քաղաքական, դիվանագիտական հարթություն։

Ադրբեջանի նենգությունը արտահայտվում է ոչ միայն հայ–ադրբեջանական սահմանագոտին ու խաղաղ բնակավայրերը հրետակոծելով, այլ նաև միջազգային շանտաժով ու սպառնալիքներով։ Այս օրերին ադրբեջանական քաղաքական ու մեդիա տիրույթում ակտիվորեն շրջանառվում է թեզ, որ հայկական զինված ուժերը կարող են թիրախավորել Ադրբեջանում տեղակայված օտարերկրյա ենթակառուցվածքները։

Այս պարզունակ մոտեցման դրդապատճառները հասկանալի են՝ ադրբեջանցիները փորձում են իրենց իսկ հրահրած ռազմական գործողությունները ներկայացնել որպես օտարերկրյա ենթակառուցվածքների (գազամուղեր և նավթամուղեր) նախագծերի դեմ ուղղված քայլեր։ Իրականում այդ երկրի տարածքում գործող բոլոր, այդ թվում՝ օտարերկրյա ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորը Ադրբեջանի իշխանությունն է, որը ցանկացած քայլի դիմելիս պետք է հաշվի առնի նաև այդ հանգամանքը։

Մյուս կողմից սակայն այս ավանտյուրան ուղղված է նաև հայկական կողմին, որին փորձ է արվում ներկայացնել որպես ագրեսիայի, այդ թվում՝ օտարերկրյա ենթակառուցվածքների դեմ ագրեսիայի պատրաստ պետության։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է անենք առավելագույնը՝ այդ՝ արդեն քաղաքական սադրանքին չտրվելու և օտար գործընկերների համար հասկանալի քաղաքականություն վարելու համար։

Ստեղծված իրավիճակում թերևս ամենաարդյունավետ միջոցը կլինի այն, որ Հայաստանի և Արցախի պատկան մարմինները՝ Արտաքին գործերի նախարարությունները, Պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարեն, որ մենք չենք թիրախավորելու Ադրբեջանում գտնվող օտարերկրյա ենթակառուցվաքները, իսկ դրանց՝ հայկական կողմերի առաջխաղացման արդյունքում Հայաստանի կամ Արցախի հանրապետության վերահսկողության տակ անցնելու դեպքում, պատրաստ ենք ապահովելու դրանց անվտանգության լիակատար երաշխիքներ։

Օտար տերություններն ու կորպորացիաները պետք է հստակ երաշխիքներ ստանան հայկական կողմերից առ այն, որ մեր գործողությունները որևէ կերպ ուղղված չեն լինելու իրենց ենթակառուցվածքների դեմ։ Սա նուրբ, չափազանց նուրբ խնդիր է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ է դիմել ցանկացած ստորության, այդ թվում՝ կարող է միտումնավոր ստեղծել պայմաններ, որ հայկական զինված ուժերը ուղղակի այլընտրանք չունենան՝ օտարերկրյա ենթակառուցվածքները թիրախավորելու հարցում։

Մենք որևէ պարագայում չպետք է տրվենք այդ սադրանքներին և ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատներում պետք է գործենք առավելագույն զգուշությամբ՝ թույլ չտալով, որպեսզի Ադրբեջանը կարողանա դիվիդենտներ ստանալ իր իսկ սադրած իրավիճակից։

Հայաստանը և Արցախը չեն թիրախավորելու Ադրբեջանի տարածքում գտնվող օտարեկրյա ենթակառուցվքածները։ Այս երաշխիքը պետք է հասցնել օտարերկրյա տերություններին բոլոր հնարավոր միջոցներուվ ու խողովակներով»։

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/3456128991084470/?type=3

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի