Բաժիններ՝

Պենտագոնը F-15EX առաջին կործանիչներն է պատվիրել գերձայնային զենքի համար

Պենտագոնն առաջին արդիականացված F-15EX կործանիչներ է պատվիրել, որոնք ունակ են կրել գերձայնային զենք: Այդ մասին հայտնել են Boeing ընկերությունում:

«ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Boeing-ի հետ կնքել է գրեթե 1,2 միլիարդ դոլարի F-15EX արդիական ութ կործանիչներից բաղկացած առաջին խմբաքանակի արտադրության պարտավորագիր:

«…» F-15EX-ը ավելի շատ սպառազինություն ունի, քան այդ դասի ցանկացած այլ կործանիչ, եւ կարող է գործարկել մինչեւ 22 ոտնաչափ (շուրջ յոթ մետր) երկարությամբ եւ մինչեւ 7000 ֆունտ (մոտավորապես 3,2 տոննա) քաշով գերձայնային զենք»,-ասված է մամուլի տեղեկագրում:

Բացի այդ, հայտարարվել է 23 միլիարդ դոլար գումարի այդ մոդելի չպայմանավորված թվով կործանիչների մատակարարման անժամկետ պարտավորագիր: «Ապագայի պլանները խոսում են 144 ինքնաթիռների մասին»,-ավելացվում է փաստաթղթում:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն, ութ ինքնաթիռները կտեղակայեն Ֆլորիդայի նահանգի էգլին ավիաբազայում, որտեղ դրանք կմասնակցեն փորձարկումների: Առաջին երկու մեքենաները, ըստ պլանի, պետք է արտադրեն 2021 թվականի ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում, մնացած վեցը՝ 2023 թվականին: Ապագայում դրանք պետք է փոխարինեն F-15C/D-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս