Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-18-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.50C (2000 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.60C (1974 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 27.10C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս