Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Հուլիսի 13-ին, ժամը 16։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) հետ իրականացրել է հոգեբանական զրույց։
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։