Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն ԵՄ-ին մեղադրել է Լիբիայում երկակի ստանդարտների քաղաքականության մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հուլիսի 14-ին Եվրամիությանը (ԵՄ) մեղադրել է երկակի ստանդարտների մեջ Լիբիայում վերջինիս քաղաքականության պատճառով: Ադ մասին ասված է հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Ասքոյի հայտարարության մեջ:

«Եթե ԵՄ-ն ցանկանում է իր ավանդը ներդնել լիբիական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործում, նա պետք է հրաժարվի երկակի ստանդարտների քաղաքականությունից՝ կապված IRINI-ի (բոլոր խաղորդների կողմից բռնարգելքի կատարման վերահսկողության վերաբերյալ – ծանոթ. խմբ.) գործողության հետ, եւ պահպանի միջազգային օրինականությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան»,- ընդգծված է Ասքոյի հայտարարության մեջ:

Դրանից առաջ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թուրքիայից պահանջել է հետեւել զենքի մատակարարումների բռնարգելքին եւ նախազգուշացրել է, որ ԵՄ-ն մտադիր է ուժեղացել այդ բռնագելքի կատարման վերահսկողության՝ ՝իր ռազմածովային գործողությունը: Հունիսի 17-ին Միջերկրական ծովում տեղի է ունեցել միջադեպ Ֆրանսիայի եւ Թուրքիայի ռազմանավերի միջեւ:

France 24 հեռուստաալիքի տվյալներով՝ Լիբիայի ափերի մոտ թուրքական ֆրեգատը հրաժարվել է կատարել ֆրանսիական ֆրեգատի կողմից բեռի զննության մասին հրամանը, ֆրեգատ որը մասնակցում է ՆԱՏՕ-ի Sea Guardian գործողությանը: Խույս տալով զննությունից՝ թուրքական նավը հրթիռային ուղղորդման ռադարային համակարգի միջոցով նշանառության տակ է վերցրել ֆրանսիական նավը, ինչը Ֆրանսիայի զինվորական գերատեսչությունում գնահատել են որպես «բացառիկ թշնամական եւ ագրեստվ գործողություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս