Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի Քելլի Փրեսթոնը, մահացել է քաղցկեղից
57 տարեկան հասակում կրծքագեղձի քաղցկեղից մահացել է դերասանուհի Քելլի Փրեսթոնը: Այդ մասին նրա ամուսինը՝ դերասան Ջոն Տրավոլտան, հայտնել է Instagram-ում: «Ծանր սրտով հայտնում եմ, որ իմ գեղեցկուհի կինը՝ Քելլին, մահացել է երկու տարի կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո»,-գրել է Տրավոլտան: Նա նշել է, որ մտադիր է առաջիկայում իր ողջ ժամանակը նվիրել իրենց մորը կորցրած երեխաներին:
Փրեսթոնը եւ Տրավոլտան ամուսնացել են 1991 թվականին, նրանք ունեցել են երեք զավակ: Նրանց որդին՝ Ջեթը, մահացել է 2009 թվականին ընկնավորության նոպայից հետո: Փրեսթոնն իր կարիերան սկսել է 1983 թվականին եւ ճանաչում ստացել «Երկվորյակները» ու «Ջերրի Մագուայեր» ֆիլմերում խաղացած դերերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: