Բաժիններ՝

Հանգստյան գոտի՝ հայտնիների ու հարուստների համար. Գայ Ռիչիի նոր նախաձեռնությունը

Բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչին հայտարարել է, որ ցանկանում է հանգստի գոտի կառուցել հայտնիների ու հարուստների համար՝ քաղաքից դուրս ունեցած իր տարածքի վրա։ Նրա հաշվարկներով այն կարժենա 9 մլն ֆունտ սթերլինգ: The Sun-ի փոխանցմամբ՝ 51-ամյա ռեժիսորն արդեն իսկ հսկայական վրան է տեղադրել իր՝ հատուկ ստեղծված երկու ջրամբարներից մեկի մոտ:

Բացի այդ, նա նախատեսում է նախագծել լճի մոտակայքում չորս շքեղ տուն`մահճակալներով, ցնցուղով և մյուս բոլոր հարմարություններով, որ հանգստյան գոտի այցելողները հնարավորություն ունենան նաև գիշերելու այդպիսի պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս