Ֆիզկուլտուրայի ուսուցիչը կիսվել է արագ նիհարելու պարզ միջոցով
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Գոլդ-Քոսթ քաղաքից ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բելինդա Նորթոնը կիսվել է նիհարելու շատ պարզ միջոցով: Գլխավորը խոհանոցում կարգուկանոնն է, գրում է Daily Mail-ը:
43-ամյա Նորթոնը նշել է, որ հենց դրա շնորհիվ է, որ փոխել է իր սննդակարգը, ազատվել է հավելյալ կիլոգրամներից և բարելավել է առողջությունը:
«Մենք նայում ենք պահարաններին օրական 50 անգամ: Այս գործողությունները ազդում են մեր աչքերի և ստամոքսի վրա»,- ասել է ավստրալուհին:
Նա խոսել է իր դարակային համակարգի մասին: Այսպիսով, ամենակարևոր տեղում պետք է տեղադրվեն առավել օգտակար և հաճախ օգտագործվող մթերքները: Օրինակ՝ ընկույզ, չիայի սերմեր, համեմունքներ, վարսակի ալյուր: Այն մթերքները, որոնք ավելի քիչ են օգտագործվում, պետք է դնել ցածր դարակներում: Դա կարող է լինել լոբի, մակարոնեղեն:
«Իմ հիմնական գաղտնիքը օրգանական սնունդը աչքի մակարդակի վրա պահելն է: Երբ այդ ապրանքներով ես լցնում դարակաշարերը, ավելի հավանական է, որ ճիշտ ընտրություն կկատարես»,- կարծում է Նորթոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը