Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 577, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 31 969 է, մահվան դեպքերինը՝ 748
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 969-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 565 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 182 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 748 -ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 244 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19 419, փաստացի բուժվողներինը՝ 11 589 (մեկ օրում ավելացել է 237-ով): Մեկ օրում թեստավորվել է 1885 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 134 989 քաղաքացի: