Բաժիններ՝

Ամերիկուհին տարօրինակ արարած է հայտնաբերել, որի վերջույթները նման են մարդկային ձեռքերի

Ամերիկյան Նևադա նահանգի Բոուլդեր-Սիթի քաղաքի բնակիչը նկարահանել է խորհրդավոր արարածի: Վերջինիս վերջույթները նման են մարդու ձեռքերին: Ամերիկուհին տեսանյութը հրապարակել է TikTok-ում, գրում է Daily Star-ը:

Մարդկային «ձեռքերով» տարօրինակ արարածը քարի վրա է: Էակը նման է մողեսի:

TikTok-ի օգտատերերն անմիջապես սկսել են առաջ քաշել վարկածներ, թե ինչ կարող է այն լինել: Ինչ-որ մեկը կարծում է, որ արարածը կինո-հրեշ է, ինչ-որ մեկը, որ այն կերպար է «Աստղային պատերազմներ» սագայից: Ինչ-որ մեկը նույնիսկ կարծիք է հայտնել, որ արարածն իրական չէ:

Տեսանյութն արդեն ստացել է 563 հազար հավանում և 16.4 հազար մեկնաբանություններ:

@stinkeyescrappy

Hopefully someone can help me figure out what this little creature is #alien #fyp

♬ Ameno hatsune miku – clod_boie

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս