Արման Աբովյանի կորոնավիրուսի հանձնած երկրորդ թեստը կրկին դրական է
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի կորոնավիրուսի հանձնած երկրորդ թեստի պատասխանը կրկին դրական է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 6-ին Արման Աբովյանը տեղեկացրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։
«Այս պահին բուժում եմ ստանում տանը, ինքնազգացողությունս լավ է»,- հավելեց նա։
Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ-ից վարակվել են նաև Գագիկ Ծառուկյանը, Իվետա Տոնոյանը, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, Կարինե Պողոսյանը և Արթուր Գրիգորյանը։