Բաժիններ՝

Թրամփը պատշտանել է ԱՄՆ-ի նախագահի համար իր թեկնածությունը քվեարկության դնելու Քանիե Ուեսթի որոշումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տալիս ամերիկացի ռեփ-կատարող Քանիե Ուեսթի՝ երկրի բարձրագույն պետական պաշտոնի հավակնելու որոշումը, բայց կարծում է, որ ի վերջո երգիչը կպաշտպանի հանրապետականներին:

Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հուլսի 9-ին հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում:

«Ինձ դուր է գալիս, որ նրա ձայնը կլսվի, բայց նա միշտ կլինի մեր կողմից»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Ուեսթի մտադրությունները նախագահական մրցարշավին մասնակցելու պլանների մասին: «Նա շատ լավ տղա է, մենք նրա հետ հիանալի ընկերներ ենք,-հավաստիացրել է պետության ղեկավարը:- կարծում եմ, ի վերջո նա կպաշտպանի մեզ»: Թրամփն ընդգծել է, որ «անհրաժեշտ է կանգնեցնել արմատականներին ձախերի թվից»: Ուեսթը հուլիսի 4-ին Twitter-ում գրել է, որ պատրաստվում է իր թեկնածությունը քվեարկության դնելու Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի պամար:

Հուլիսի 8-ին Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում կատարողը ճշտել Է, որ պատրաստվում է ԱՄՆ-ում մասնակցելու նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու ընթացիկ տարում: Ուեսթը նշել Է, որ այլեւս չի պաշտպանում Թրամփին, չնայած այն բանին, որ վերջին տարիներին եղել է նրա կողմնակիցը:

Forbes հանդեսը ապրիլին Ուեսթին ճանաչել է միլիարդատեր:

Նրա կարողությունը գնահատվում է մոտավորապես 1,3 միլիարդ դոլար: Ուեսթը դասվում է ԱՄՆ-ում ամենահանրաճանաչ ռեփ-կատարողների թվին: Երգիչն ստացել է Grammy-ի ավելի քան 20 մրցանակ: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատների թեկնածուն, ինչպես սպասվում է կլինի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հանրապետականներից՝ Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս