Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.74%-ով և կազմել 40.84 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.56%-ով և կազմել 43.25 դոլար:

ԳՈՎԱԶԴ00:25Իմանալ ավելին
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս