Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 28-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: