Բռնցքամարտի պատանիների ԱԱ-ն այս տարի չի կայանա
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Լեհաստանի Կելցե քաղաքում նոյեմբերի 2- ին պետք է մեկնարկեր աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: ԱԻԲԱ-ն կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումը հետաձգել է, և այն կանցկացվի 2021 թ․ ապրիլի 10-24-ը: