Կարատեի մի շարք միջազգային մրցաշարեր նորից հետաձգվել են
Կարատեի համաշխարհային ֆեդերացիան կրկին հետաձգել է մի շարք միջազգային մրցաշարեր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի գործկոմը կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել է հետաձգել 2021թ․ աշնանը Դուբայում նշանակված աշխարհի գավաթի խաղարկությունը և համաշխարհային կոնգրեսը։
Մեկ տարով հետաձգվել է նաև Բուդապեշտում 2022թ․ նախատեսված աշխարհի առաջնությունը։ Մարզաձևի նորամուտը պետք է տեղի ունենա Տոկիոյի Օլիմպիական խաղերում: