COVID-19. Ռուսաստանում վարակվածների թիվը 485.000-ից, մահերինը՝ 6100- ից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 226 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 409 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 559 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 026 հազար 951 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 113 հազար 106 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 710 հազար 887-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: (Բրազիլիան որոշում է կայացրել կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի և մահվան դեպքերի վերաբերյալ տվյալներ չհրապարակել): Մինչ որոշումը հրապարակած մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 485 հազար 253 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 142-ը:
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 797 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 287 հազար 399 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 597: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 267 հազար 652, մահերինը՝ 7 հազար 481: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 278, մահերինը՝ 33 հազար 964: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 199 հազար 696 ընդհանուր, 5 հազար 571 մահվան դեպքով: Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը 186 հազար 240 է մահերինը՝ 8 հազար 801 մահվան դեպքով:
Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 175 հազար 927 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 425 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 171 հազար 121 է, մահերինը՝ 4 հազար 711:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 043 է, որից ապաքինվել է 78 հազար 351-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 818-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 105 հազար 283 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 71 հազար 879, մահերինը՝ 62: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 39 հազար 904 է, մահացածներինը՝ 283: Եգիպտոսում առկա է 35 հազար 444 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1271 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 33 հազար 140-ի, մահացածներինը՝ 273 -ի: Իրաքում գրանցվել 14 հազար 268 վարակվածության, 392՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1368 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 144-ի: Մահացել է 6 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: