COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 6 մլն 604.000-ից ավելին է.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 604 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 388 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 192 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 902 հազար 779 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 109 հազար 159 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 587 հազար 017-ի, մահերինը՝ 32 հազար 602-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 հազար 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 384-ը:
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 406 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 128:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 279 հազար 856 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 728: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 836, մահերինը՝ 33 հազար 601: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 217 հազար 967 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 093 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 470 ընդհանուր, 8 հազար 701 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 178 հազար 914 է, մահերինը՝ 4 հազար 894:
Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 166 հազար 422-ի, մահացածներինը՝ 4 հազար 609-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164 հազար 270 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 071 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 1 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 319-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 801-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 91 հազար 182 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 63 հազար 741, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 37 հազար 018 է, մահացածներինը՝ 273:
Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 921 -ի, մահացածներինը՝ 236 -ի: Եգիպտոսում 28 հազար 615 հաստատված դեպք կա, մահացել է 1088 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 168 վարակվածության, 256՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1256 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 6 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: