«Բարսելոնա»-ն հրաժարվել է Նեյմարին գնելու մտադրությունից
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է Նեյմարին գնելու մտադրությունից: Այս մասին գրում է Sport.es-ը: Նման որոշում է կայացրել կատալոնական ակումբի ղեկավարությունը: Պատճառը կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրներն են:
«Բարսելոնա»-ն արդեն իսկ զգուշացրել է Նեյմարին, որ նա չի տեղափոխվի Կատալոնիա: