«Երեկ 931 վարչական արձանագրություն ենք կազմել». ոստիկանապետ

Արտակարգ դրության հաստատման օրվանից ի վեր ՀՀ-ում կազմվել է վարչական իրավախախտման 20.742 արձանագրություն. պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Երեկ 931 վարչական արձանագրություն ենք կազմել, հիմնականում դիմակ չկրելու, վարորդների կողմից դիմակ չկրելու, կանգառներում դիմակ չկրելու, փողոցում դիմակի բացակայության փաստերով»,- ասաց Սարգսյանը:

Ոստիկանապետն ասաց, որ հսկողություն են իրականացնում նաև հուղարկավորության և հոգեհանգստյան արարողությունների անցկացման վայրերում: Արման Սարգսյանն անդրադարձավ նաև «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցած դեպքերին:

«Աշխատակիցները, չցանկանալով ենթարկվել պարետի պահանջներին, համոզման մեթոդին դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն: Ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ, որն այժմ փոխանցվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար: Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ»,- ասաց ոստիկանապետը:

Տեսանյութեր

Լրահոս