«Մենք չգիտենք՝ եթե, օրինակ, Նաիրա Զոհրաբյանը լիներ առողջապահության նախարարը, վիճակը վա՞տ, թե՞ լավ կլիներ». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝  ասաց, որ արդար չի, քանի որ վերջինը ելույթ էր ունեցել և Կառավարությանը կոչ էր արել՝ իրավիճակի հետ կապված, պատասխանատվությունը չդնել քաղաքացու վրա:

«Որոշ ժամանակ առաջ մենք այստեղ երկխոսություն ունեցանք, երբ ես ասացի՝ դիմակ կրել պետք չէ, Դուք ասացիք՝ ճիշտ է, որովհետև այն որոշ դեպքերում վնասակար է: Աշխարհն առհասարակ նոր է նման բանի հետ առերեսվում, և, գիտե՞ք ինչ, մեղադրել ու ասել՝ սկզբից՝ սենց, հետո՝ նենց, կարող եք, օրինակ, մեղադրել  Անգլիայի վարչապետին, պարոն Ծառուկյանին, որն ասում էր՝ վիրուսը բարի մարդկանց չի կպնում, որն այսօր հասկանալի պատճառներով դահլիճ չի գալիս:

Ի դեպ, ես չեմ մեղադրում, որովհետև ես, Դուք կամ պարոն Ծառուկյանն այս իրավիճակի հետ ծանոթ չի եղել: Չգիտենք՝ եթե, օրինակ, Ն.Զոհրաբյանը լիներ առողջապահության նախարարը, ի՞նչ վիճակ կունենայինք երկրում, ավելին՝ վիճակը վա՞տ, թե՞ լավ կլիներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա Նաիրա Զոհրաբյանին կոչ արեց, որպես հեղինակավոր քաղաքական գործիչ՝ ԱԺ ամբիոնից ասել, որ ՀՀ քաղաքացու վրա որևէ մեկը որևէ բան է գցում՝ արդար չէ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս