Ոստիկանությունն ապօրինի վտարման գործընթաց է իրականացրել իմ և երեխայիս նկատմամբ. Լրագրող Լուսինե Խաչատրյանն ահազանգում է, որ անչափահաս դստեր հետ գիշերը դրսում է մնացել
Լրագրող Լուսինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցները իր ու իր երեխայի նկատմամբ ապօրինի վտարման գործընթաց են իրականացրել, ինչի հետևանքով մոտ 3 ժամ ինքը երեխայի հետ միասին դրսում է։
«Նիկոլ Փաշինյան, Արման Թաթոյան, լրագրող գործընկերներ, իրավապաշտպաններ, ոստիկանությունը իմ ու երեխայիս նկատմաբ ապօրինի վտարման գործընթաց է իրականացրել, շուրջ երեք ժամ ես ու անչափահաս երեխաս գտնվում ենք դրսում: Իմ ամբողջ արժեքավոր իրերը, փաստաթղթերը և ողջ գույքս իմ տանն են, ես երեխայիս հետ գիշերելու եմ դրսում ու որևէ իրավասու մարմին չի արձագանքում: Այսօրվա բոլոր գործողությունների ամբողջ տեսանյութերը, ապացույցները համակարգչիս մեջ են, ինչը պատրաստվում էի հրապարակել, իսկ այն ինչ կհրապարակեմ` դուրս է երևակայությունից, թե ինչպիսի հակաօրինական գործողություններ են իրականացրել փաստաբան Գուրգեն Թորոսյանը, իր վստահորդները` Տիգրան Բաբայան, Անժելա Վիրաբյան և մի շարք շահագրգիռ անձինք` բազմաթիվ անգամներ դուռ կոտրելով, ամենօրյա սարսափի մեջ պահելով ինձ ու դստերս:
Փորձել եմ ձայնս տեղ հասցնել`պարզելու`ովքեր են հովանավորները: Գործը վարչական վարույթում է, կան կասեցված վտարում և ոստիկանական ցանկացած գործողությունների կասեցում` մինչև վարչական վեճի ավարտը, մինչդեռ Մալաթիայի բաժինը դրանք որակել է որպես հին և առանց օրինական հիմքերի այսօր իրականացրել է իր` վաղուց պլանավորած ապօրինի գործողությունները:
Այս պահին ես դրսում եմ և սպասում եմ արձագանքի, հրավիրում եմ Անդրանիկի 27, բն.16, մանրամասները կներկայացնեմ ամբողջությամբ, ես գիշերելու եմ դրսում` երեխայիս հետ, որովհետև վստահ եմ, որ իմ անհրաժեշտ իրերը ոչնչացվելու են վտարում իրականացնողների կողմից, որովհետև դրանց հրապարակելուց հետո շատերը պետք է որ պատասխանատվության ենթարկվեն։
Սպասում եմ Նոր Հայաստանի պաշտպաններին, որոնցից եղել ենք ես և դուստրս»:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Arman Tatoyan, լրագրող գործընկերներ, իրավապաշտպաններ, ոստիկանությունը իմ ու երեխայիս…
Gepostet von Khachatryan Lusine am Dienstag, 2. Juni 2020