ՕԵԿ-ը դեռ չի քննարկել Օսկանյանի հարցը

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը դեռևս չի քննարկել ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին հայտնի քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը:

Հովհաննես Մարգարյանն ասաց, թե ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունն ընդամենը երեկ է ուղարկվել խորհրդարան, ուստի իրենք դեռևս ժամանակ ունեն քննարկելու այն:

«Կարծում եմ` դեռ ժամանակ կա, մեր խմբակցությունում կքննարկենք, թե ինչ դիրքորոշում ենք ունենալու»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս