Բաժիններ՝

Պամելա Անդերսոնը կրում է 90-ականների իր հայտնի լողազգեստը

Ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը պատմել է, որ 90-ականներից ի վեր պահում է «Մալիբուի փրկարարները» սերիալից իր հանրահայտ լողազգեստը: 52-ամյա աստղը խոստովանել է նաև, որ ժամանակ առ ժամանակ հանում է այն զգեստապահարանից և կրում է, գրում է Fox News-ը:

Անդերսոնը սեքսուալ կարմիր լողազգեստով փայլել է լողափի թիկնապահների մասին պատմող սերիալի ընթացքում, ինչից հետո նրան համարում էին Ամերիկայի նոր սեքս-խորհրդանիշ:

«Երբեմն ես կրում եմ այն՝ ընկերներիս հետ զվարճանալու համար, կամ կրում եմ տանը»,- ասել է հայտնի մոդելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս