«Կպահանջվի շատ ավելի երկար ժամանակ, որպեսզի վիրուսը կորցնի իր ներկա վիրուլենտությունը (եթե կորցնի)». Հովակիմ Զաքարյան
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1918-1919 թթ․ H1N1 գրիպի պանդեմիան երեք մեծ ալիք ուներ և մեկ տարուց ավել տևեց։ Ըստ կոպիտ հաշվարկների, այն ժամանակ վարակվեց երկրագնդի բնակչության մոտ 25%, մահացավ՝ 50-100մլն մարդ։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Վիրուսը, աստիճանաբար փոփոխվելով, դարձավ սեզոնային գրիպ (ավելի քիչ վիրուլենտ) և մնաց մինչև 1957 թվականը, երբ սկսվեց H2N2 պանդեմիան։ Գրիպի մի վիրուսը փոխարինեց մյուսին։
Ի տարբերություն գրիպի վիրուսի, SARS-CoV-2 ավելի քիչ փոփոխվող վիրուս է, բայց փոփոխվում է։ Հետևաբար, կպահանջվի շատ ավելի երկար ժամանակ, որպեսզի վիրուսը կորցնի իր ներկա վիրուլենտությունը (եթե կորցնի)։ Եվ շատ հավանական է, որ այն երբեք չդառնա սեզոնային, իսկ պանդեմիան ավարտվի լրիվ այլ կերպ»:
1918-1919 թթ․ H1N1 գրիպի պանդեմիան երեք մեծ ալիք ուներ և մեկ տարուց ավել տևեց։ Ըստ կոպիտ հաշվարկների, այն ժամանակ…
Gepostet von Hovakim Zakaryan am Mittwoch, 29. April 2020