Արցախի պաշտպանական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/1-17.jpg)
Ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Արցախի հարավային հատվածում խոցվել է անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:
Ներկայացնում ենք անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները: