Վախճանվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդը
Սեպտեմբերի 22-ի առավոտյան Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ հոգեւորականի անժամանակ եւ անակնկալ վախճանը մեծ ցավ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասի եւ մեր ժողովրդի զավակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Գերագույն Հոգեւոր Խորհուրդը եւ Հայ Եկեղեցու հոգեւորականաց դասն առ Աստված աղոթքով բարեհիշատակ Սրբազան Հոր հոգու խաղաղության եւ հանգստության համար` սգում են Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի մահը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»: