Բաժիններ՝

Մոուրինյո. Դրոգբային անհնար է փոխարինել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Sky Sports-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր նախկին ակումբի` «Չելսիի» համար բարդ կլինի Դիդյե Դրոգբայի տեղը լրացնելը:

«Դրոգբան «Չելսիի» համար շատ մեծ նշանակություն ուներ: Չեմ կարծում, որ նրան կարելի է փոխարինել: Հնարավոր է համաշխարհային մակարդակի աստղեր գնել, ինչպես դա արեց «Չելսին», բայց միևնույն է Դրոգբան միակն է: Դրոգբան ինքնին որոշիչ պահեր է: Եթե խոսքը եզրափակչի մասին է, ապա Դրոգբան ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է: Եթե թիմը պարտվում է սեփական հարկի տակ, ապա Դրոգբան տեղում է:

«Չելսին» շատ կզգա Դրոգբայի կարիքը: Դրոգբայի բացակայությունը նշանակում է թիմը մի քանի միավոր պակաս կվաստակի: Այդուհանդերձ, կարծում եմ` «Չելսին» այժմ լավ թիմ ունի, որտեղ շատ լավ ֆուտբոլիստներ են խաղում: Վերջիվերջո նրանք Եվրոպայի գործող չեմպիոններն են»,- անկեղծացել է Մոուրինյոն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս