Բաժիններ՝

Իրանում ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 2250-ով

Իրանում ապրիլի 20-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1.294-ով՝ կազմելով 83 հազար 505:

Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 91-ով՝ ընդհանուրը կազմելով 5 հազար 209:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 389 անձ: Ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 2 հազար 250-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում ապաքինվել է 59 հազար 273 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 353․012 անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս