Բաժիններ՝

Համաճարակը կարող է 60-65.000 ամերիկացու մահվան պատճառ դառնալ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսը կարող է ԱՄՆ-ում 60-65 հազար մարդու կյանք խլել: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

Նախագահ Թրամփը նաև ներկայացրել է կորոնավիրուսից տուժած ֆերմերների աջակցության ծրագիրը: Այդ նպատակով հատկացվում է 19 մլրդ դոլար, որից 16 մլրդ-ն ուղիղ կփոխանցվի գյուղմթերք արտադրողներին, 3 մլրդ-ը՝ նրանց արտադրանքի գնման համար՝ բանջարեղեն, մրգեր, կաթ, միս և այլն:

Վերջին շաբաթներին բազմաթիվ ամերիկացի ֆերմերներ պահանջարկի պակասի պատճառով ստիպված են եղել ոչնչացնել իրենց արտադրանքը: Մի քանի մսի կոմբինատ դադարեցրել է աշխատանքը աշխատողների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս