Բաժիններ՝

«Տղա ջան, սենց հարցեր չեն լուծում…»

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Տղա ջան, սենց հարցեր չեն լուծում . . .»

Սրանք ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի վերջին խոսքերն էին, որոնք խտացված ներկայացնում էին ՄԵԾ ՀԱՅԻ պետականամետ տեսակը, մարդկային բնույթը, քաղաքական նկարագիրը։

Իր ամբողջ գիտակցական կյանքը Հայաստանի և Հայ ժողովրդի վերակառուցմանն ու զարգացմանը նվիրած Կարեն Դեմիրճյանը 88-ի շարժման ժամանակ մերժվեց և հեռացվեց ժողովրդի կողմից։

Նա հեռացավ լուռ, վիրավորված և նեղսրտած, բայց չխռովեց իր ժողովրդից։

Մի քանի տարի անց նա վերադարձավ դափնիներով՝ նույն իրեն մերժած ժողովրդի ձեռքերի վրա, ծափողջույններով և նույն ԺՈՂՈՎՐԴԻ մեծ սիրով։

Կյանքից հեռացավ ներքին թշնամու արյունոտ և բարբարոս ձեռքերով, բայց հավիտյանս մնաց յուրաքանչյուր Հայի հոգում և սրտում։

Ծնունդդ շնորհավոր, Կարեն Սերոբիչ»:

«Տղա ջան, սենց հարցեր չեն լուծում . . .»Սրանք ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի վերջին խոսքերն էին, որոնք խտացված…

Gepostet von Artur Ghazinyan am Freitag, 17. April 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս