Բաժիններ՝

«Ամբողջ Հանրապետության տարածքում արտակարգ դրության նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:

Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»։

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու…

Gepostet von Edmon Marukyan am Freitag, 10. April 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս