Բաժիններ՝

«Լիվերպուլի» տնօրենները նվազեցրել են իրենց աշխատավարձը՝ ֆուտբոլիստներին չճնշելու համար

«Լիվերպուլի» ղեկավարները սեփական նախաձեռնությամբ իջեցրել են իրենց աշխատավարձերը։

Ըստ The Athletic-ի՝ մերսիսայդյան ակումբի բարձրագույն ղեկավարությունը` գործադիր տնօրեն Փիթեր Մուրը, Էնդի Հյուզը և գործադիր տնօրեն Բիլլի Հոգանը կրճատել են իրենց աշխատավարձերը 25%-ով:

Նրանք այս որոշումը հրապարակայնորեն չեն հայտարարել, որպեսզի չստեղծեն ճնշում այն խաղացողների վրա, ովքեր ներկայումս բանակցում են Պրեմիեր լիգայում աշխատավարձերի կրճատման շուրջ:

Նշենք, որ բոլոր խոշոր ակումբները ցանկանում են նվազեցնել իրենց աշխատավարձերը՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար։

Օրինակ՝ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նվազեցրել են իրենց աշխատավարձերը 70 տոկոսով։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս