Վթար Քարվաճառ-Ծար ավտոճանապարհին
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/15861592097692.jpeg)
Ապրիլի 4-ին ժամը 17:30-ի սահմաններում Շահումյանի շրջանի բնակիչ, 1963թ. ծնված Բ. Գ.-ն վարելով «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան, Քարվաճառ-Ծար ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Շահումյանի շրջբուժմիավորում:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ գտնվելը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: